Վաճառվում է 2 սենյականոց արևոտ և հարմարավետ ստուդիո ոճի բնակարան՝ 48 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ադոնց փողոցում՝ Երազ բնակելի թաղամասում, 8 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցը պատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որը բացվում է դեպի կանաչապատ և բարեկարգ բակ: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Թաղամասը շատ բարեկարգ է, կանաչապատ խաղահրապարակով, անվտանգության համակարգով, բացօթյա և ստորգետնյա ավտոկայանատեղերով: