Վաճառվում է 2 սենյականոց բնակարան ընդհանուր` 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արաբկիր համայնքում, Ն. Տիգրանյան փողոցում, 12 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 9-րդ հարկում: Այն գտնվում է զրոյական վիճակում, տեղադրված է բարձրորակ մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ: Կոմունիկացիաները անցկացված են: Նախատեսված է անհատական ջեռուցման համակարգ: Պատերի բաժանումները կատարված են, գաջած և հարթեցված, հոսանքի լարերը ու ջրի խողովակները անցկացված են: Առկա է բացօթյա պատշգամբ` գեղեցիկ տեսարանով և բակում ազատ տարածք` մեքենաների կայանման համար: Շենքն ունի անվտանգության համակարգ, բարեկարգ բակ, մոտակայքում կա մարզադաշտ, խաղահրապարակ: Հարևանությամբ է գտնվում N 54 դպրոցը, տարատեսակ խանութներ, ժամանցի վայրեր և տրանսպորտային կանգառներ: