Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 77 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վ.Փափազյան և Գր. Արծրունի փողոցների խաչմերուկում` 8 հարկանի հատուկ նախագծային շենքի 3-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի միջոցով։ Բնակարանն ունի խորդանոց: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Վաճառվում է ներկառուցված կահույքի հետ միասին: