Վաճառվում կամ վարձակալության է տրվում 2 սենյականոց գեղեցիկ դիզայնով և գունային նրբաճաշակ լուծումներով բնակարան՝ 52 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում` Վաղարշյան փողոցի խաչմերուկում, 17 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Հատակը ծածկված է սալիկով և լամինատով։ Բնակարանը ջեռուցվում է անհատական համակարգով: Այն ամբողջությամբ կահավորված է նորաոճ կահույքով և տեխնիկայով։ Բնակարանն ունի 1 բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան: Շենքն ունի անվտանգության համակարգ, յուրաքանչյուր հարկում տեղադրված է տեսախցիկ: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։