Վաճառվում է 2 սենյականոց երկկողմանի արևկող բնակարան՝ 48 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մամիկոնյանց և Ն. Տիգրանյան փողոցների խաչմերուկում, 4 հարկանի քարե Ստալինյան նախագծի շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նոր վերանորոգված և չբնակեցված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, միջսենյակային եվրո դռներ, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորված է: Շենքն ունի բարեկարգ բակ և երկկողմանի մուտք: