Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 64 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հ. Էմին փողոցում՝ 9 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը լի է ներկառուցված պահարաններով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։