Առինջ համայնքում, նորակառույց և մոնոլիտ 4 հարկանի շենքում, վաճառվում է 2 սենյականոց չբնակեցված բնակարան, ընդհանուր` 53 ք.մ. մակերեսով, որը տեղակայված է 1-ին հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, սենյակները կահավորված են նրբաճաշակ ոճով ու հարմարավետ: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և տաքացվում է: Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով, առկա են բոլոր կոմունալ հարմարությունները: Շենքում կա դոմոֆոն և տեսահսկման համակարգ: Բնակարանը վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Մոտակայքում է գտնվում <<Սիթի>> սուպերմարկետը, <<Գոլդս Ջիմ>>-ը, տարբեր խանութներ, մոտ է նաև տրանսպորտային կանգառին: