Վարձով է տրվում 2 սենյականոց արևկող և հարմարավետ բնակարան`50,5 ք.մակերեսով, որը գտնվում է Ֆուչիկ փողոցում` Թումանյանի այգու հարևանությամբ, 14 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցված է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, խոհանոցի հատակը տաքացվող է, տեղադրված է նաև օդորակիչ: Բնակարանը տրվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Ունի բաց պատշգամբ: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ (wi-fi): Շենքն ունի անվտանգության համակարգ: Բակում առկա է բացօթյա կայանատեղի: