Ֆուչիկի փողոցում, 5 հարկանի շենքի 2-րդ հարկում վաճառվում է 2 սենյականոց բարձրակարգ եվրովերանորոգված` դիզայներական լուծումներով լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 43 ք.մ: Բնակարանը դեռևս չի բնակեցվել: Տեղադրված են եվրո պատուհաններ, գազի կաթսա: Ամբողջը գեղեցիկ նորաոճ կահավորված է, համալրված է անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, առկա է վաննա: Կան ներկառուցված պահարաններ: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, զբոսայգին, տարբեր բժշկական կենտրոններ և տրանսպորտի կանգառներ: Գինը ներառում է ամբողջ գույքն ու տեխնիկան: