Աջափնյակում, Նազարբեկյան թաղամասում վաճառվում է 2 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված բնակարան, որը գտնվում է 9 հարկանի բարձրահարկ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը լուսավոր է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումը անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Հատակը երեսպատված է սալիկներով և լամինատով, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները: