Շենքը կառուցման ընթացքի մեջ է, նախատեսված է ավարտել 2025 թվականին: Գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Ահարոնյան փողոցում: Շենքը բաղկացած է լինելու 4 մասնաշենքից՝ 12 և 16 հարկանի: Շինարարարության մեջ կիրառվելու են ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնոլոգիաներ՝ հաշվի առնելով բարձր սեյսմակայունությունն ու հիմքի ամրությունը: 1-ին և 2-րդ հարկերը զբաղեցնելու են կոմերցիոն նշանակության տարածքները, նաև` նախատեսված է ստորգետնյա ավտոկայանատեղի և խաղահրապարակ: Շենքերում գործելու են բարձրորակ վերելակներ՝ մարդատար և բեռնատար: Նշված բնակարանը, որը վաճառվում է 2 սենյականոց է և ունի 55.6 քմ մակերես, լինելու է 14 հարկանի շենքի 6-րդ հարկում: Ըստ հատակագծի, բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 1 ննջասենյակից, 1 սանհանգույցից և բաց պատշգամբից: Բնակարանները շահագործման են հանձնվելու 0-ական վիճակում, պատերի բաժանումներն արված, գաջված, կոմունիկացիաներն անցկացված, մուտքի դուռը և պատուհանները տեղադրված: Բնակարանի հետ հնարավոր է ձեռք բերել ավտոկայանատեղի` 12.000 -15.000 $: Գործում է եկամտահարկի ետվերադարձի օրենքը: