Սայաթ-Նովա պողոտայում, փոքր կենտրոնում վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի բարձրահարկ շենքի 8-րդ հարկում։ Բնակարանը հին վերանորոգում ունի: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ: Հատակը ծածկված է որակյալ կաղնե մանրահատակով: Լոգասենյակն ու սանհանգույցն առանձին են: Ունի 2 փակ պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Հյուրասենյակն ունի երկկողմանի տեսարան: Շենքում գործում է նոր վերելակ, ունի դոմոֆոն: Մոտակայքում են խանութները, բոլոր ենթակառույցները, բանկերը և լավագույն ժամանցի վայրերը: Առկա է քարե ավտոտնակ` հավելավճարով: