Վաճառվում է 2 սենյականոց բնակարան (դարձրած 3) 80 ք.մ. մակերեսով Մոսկովյան փողոցի 6 հարկանի շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված սանտեխնիկայով, տեղադրված է լոգարան։ Առկա է փակ պատշգամբ։ Շենքում կա վերելակ և աշխատակցով անվտանգության համակարգ։ Մոտակայքում կան խանութներ, զբոսայգի, բանկերի մասնաճյուղեր և ժամանցի վայրեր։