Ամիրյան փողոցում, "Next" խանութի հարևանությամբ վաճառվում է 42 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան, որը գտնվում է 10 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է և չբնակեցված: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Հատակը ծածկված է որակյալ լամինատով, առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, մեկում կա լոգախցիկ: Խոհանոցը ստուդիո է, կահավորված է նոր կահույքով և համալրված է տեխնիկայով, կան ներկառուցված պահարաններ: Շենքում գործում է անխափան վերելակ: Հարևանությամբ է Չարենցի անվան դպրոցը, կան տարատեսակ խանութներ և ժամանցի վայրեր: