Վաճառվում է և երկարաժամկետ վարձակալության է տրվում լուսավոր 2 սենյականոց բնակարան 90 քմ մակերեսով, որը գտնվում է Վարդանանց փողոցում՝ 20 հարկանի նորակառույց շենքի 17-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջեռուցումն ապահովված է կենտրոնացված համակարգով, տեղադրված է օդորակիչ և եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով։ Սանհանգույցը երեսպատված է եվրոպական սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով։ Բնակարանը ապահովված է բարձրորակ կահույքով և կենցաղային տեխնիկայով, առկա են ներկառուցված պահարաններ և մեծ բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքն ունի վերելակ և անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում Վերնիսաժը, խանութները, բանկերը, դպրոցները, սրճարաններն ու տրանսպորտի կանգառները։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։