Այս 2 սենյականոց հարմարավետ բնակարանն ունի 90.2 քմ մակերես և գտնվում է 17 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում` Մյասնիկյան պողոտայի հարևանությամբ: Բնակարանը մասնակի վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, պատերը գաջված են, հոսանքի լարերը և ջրի խողովակներն անցկացված են: Առկա է 2 սանհանգույց: Կա 2 բաց պատշգամբ: "Նորք" բարձրադիր բնակելի համալիրը ակցիայի շրջանակում առաջարկում է 2, 3 և 4 սենյականոց` զրոյական վիճակում, ինչպես նաև մասնակի վերանորոգված բնակարաններ: Բնակելի համալիրն ունի շատ հարմար դիրք և հիասքանչ տեսարաններ: Համալիրը բաղկացած է 9, 10 և 17 հարկանի 3 առանձին շենքերից: Շենքը գազաֆիկացված է, ապահովված է ստորգետնյա կայանատեղիով, ցանկապատված կանաչապատ տարածքով և խաղահրապարակով, անվտանգության ծառայությունով: Շենքերն ապահովված են բարձրորակ վերելակներով: Առկա են հանգստյան գոտիներ, ճեմուղիներ և առողջ ապրելակերպի սիրահարների համար հեծանվուղի: Ինժեներական և տեխնիկական մանրակրկիտ աշխատանքների շնորհիվ սենյակները լուսավոր ու հարմարավետ են, ապահովված է անվտանգությունը: Անվտանգության և տարածքի մաքրության ծառայությունները գործում են շուրջօրյա ռեժիմով։ Գինը տատանվում է 575.000-ից մինչև 650.000 ՀՀ դրամ` 1 քմ-ի համար: Բնակարանը կարող եք ձեռք բերել եկամտահարկի վերադարձի օրենքով` անմիջապես կառուցապատողից: