Վաճառվում է տրվում 2 սենյականոց բնակարան` 54 քմ մակերեսով, որը գտնվում է Խորենացի փողոցում՝ 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, առաստաղի բարձրությունը 3 մ է: Տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանը հագեցած է բոլոր հարմարություններով, գեղեցիկ կահավորված է և հագեցած ժամանակակից տեխնիկայով: Բացօթյա պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Շենքն ունի անվտանգության համակարգ և վերելակ: Բակում կա խաղահրապարակ և բացօթյա կայանատեղի: Մոտակայքում են գտնվում «Ռոսիա» առևտրի կենտրոնը, «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանը, Անգլիական այգին, խանութներ, բանկեր, տրանսպորտի կանգառներ և ժամանցի վայրեր: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: