Բնակարանը գտնվում է Գարեգին Նժդեհի հրապարակից, այսինքն՝ բազմաթիվ առևտրի կետերից, բանկերից, ուսումնական հաստատություններից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա տեղակայված հինգ հարկանի շենքում։ Կապիտալ վերանորոգված, նոր տեխնիկայով, նոր կահույքով և այլ կենցաղային պարագաներով հագեցած բնակարան է, որը կարելի է գնել և կարճ ժամկետով վարձակալել։ Մուտքի դուռը մետաղյա է, պատուհանները եվրոպական արտադրության են։ Հոսանքի լարերն ու ջրատար խողովակները փոխված են։ Ապահովված է մշտական ջրով, բնական գազով և ջեռուցման համակարգով։ Տեղադրված է օդորակիչ հյուրասենյակում։ Ստեղծված են բոլոր պայմանները հաճելի և անհոգ կենցաղ վարելու համար։ Բակում հնարավոր է կայանել ավտոմեքենա։