Երկու սենյականոց արևկողմ բնակարանը գտնվում է Գ.Նժդեհ–Մայիսի 9 խաչմերուկից թվով երրորդ շենքում։ Մուտքի դուռը մետաղյա է։ Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ, գազաֆիկացման հնարավորությամբ։ Վաճառվում է երկաթե ավտոտնակով։ Հարևանությամբ տեղակայված են «Հայրենիք» առևտրի կենտրոնը, «Սթար» սուպերմարկետը, դպրոց, մանկապարտեզ, Գ.Նժդեհի հրապարակն իր առևտրի կետերով և այլ կենտրոններով։