Վաճառվում է 2 սենյականոց բնակարան, որի մակերեսը 57.3 քմ է և տեղակայված է նորակառույց 6 հարկանի շենքի 3-րդ հարկում: Երևան ՎՅՈւ բնակելի համալիրը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում, Լվովյան փողոցում: Բնակարանը շահագործման է հանձնվելու 0-ական վիճակում, պատերի բաժանումներն արված, գաջված, խողովակներն անցկացված, մուտքի դուռը և պատուհանները տեղադրված: Ըստ հատակագծի բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 1 ննջասենյակից և սանհանգույցից: Համալիրը տեղակայված է անաղմուկ և էկոլոգիապես մաքուր կանաչ միջավայրում, որտեղից բացվում է տեսարան դեպի Արագած լեռը և ջրաշխարհը: Շենքը կառուցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով` մոնոլիտ երկաթբետոնե կոնստրուկցիայով և 9 բալ սեյսմակայունությամբ: Տեղադրվելու է բարձրորակ եվրոպական արտադրության վերելակ: Առաստաղների բարձրությունը 3 մ է: Կիրառվում են պատերի ջերմամեկուսացման և բնակարանների միջև ձայնամեկուսացման տեխնոլոգիաներ: Առկա է երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի: Նախատեված է կանաչապատ հանգստի գոտի, խաղահրապարակ: Այս նորաոճ և հարմարավետ բնակելի շենքում առկա են բնակարաններ սկսած 57 քմ-ից: Գործում է եկամտային հարկի վերադարձի օրենքը: Գները՝ տատանվում են 600 - 650 հազար դրամի սահմաններում կախված դիրքից: Շինարարության ավարտը՝ 2024թ․ տարեվերջ: