Նոր Նորքի 1-ին զանգվածում, փողոցի 1-ին գծում այգու մոտ վաճառվում է 2-ը ձևափոխած 3 սենյականոց արևկող բնակարան` 62 քմ մակերեսով, որը գտնում է 12 հարկանի բարձրահարկ շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է սալիկներով և լամինատով: Ամբողջը հարմարավետ կահավորված է և ապահովված է գույքով: Սենյակները լուսավոր են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Լոգասենյակը և սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանն ունի գեղեցիկ տեսարաններ: Շենքում գործում է 2 վերելակ, որից 1-ը նոր է, ունի դոմոֆոն: Գտնվում է լավ դիրքում, հարևանությամբ է Գայի արձանը, դպրոցը, մանկապարտեզները, խանութները և տրանսպորտի կանգառները: Մեգա մոլը գտնվում է 10 րոպե ոտքի հեռավորության վրա: Գինը ներառում է կահավորանքի հիմնական մասը: