Այս երկու սենյականոց բնակարանը գտնում է տաս հարկանի շենքի վերջին հարկում։ Ինքը՝ շենքը գտնվում է Տիգրան Մեծ և Նար–Դոս փողոցների խաչմերուկում, նախկին գործարանների հարևանությամբ։ Տանիքը արտակարգ վիճակում է, իսկ բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջրի խողովակները և էլեկտրագծերը փոխարինված են նորերով։ Միջանցքները օրիգինալ ձևավորված են, իսկ խոհանոցի փայտե հատակը համապատասխանում է ընդհանուր ձևավորմանը։ Այս բնակարանը դուք կարող եք ձեռք բերել կահույքի և տեխնիկայի հետ հանդերձ։ Մոտակայքում կան սուպերմարկետներ, շուկա, դպրոց և մանկապարտեզ։