Երկու սենյականոց բնակարանը գտնվում է «Կիլիկիա» ավտոկայանի հարևան բարձրահարկ շենքում։ Լուսավոր և հաճելի բնակարան է, որը լիովին վերանորոգվել է տարիներ առաջ և այժմ զգում է ընդամենը կոսմետիկ հարդարման անհրաժեշտություն։ Մուտքի դուռը մետաղյա է։ Ջրամատակարարումը ժամային է։ Բնական գազն անցկացված է։ Ունի խորդանոց խոհանոցում։ Պատուհաններից բացվում է հիանալի տեսարան Արարատ լեռան ուղղությամբ։ Բակում հնարավոր է կայանել մեքենա։ Շրջակայքում կան խանութներ, մանկապարտեզ, դպրոց, այլ կենտրոններ։