Անտառային փողոցում վաճառվում է 2 սենյականոց բնակարան 65 քմ մակերեսով, որը գտնվում է 6 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Բնակարանի ներքին բաժանումներն արված են, պատերը գաջած են, հոսանքի լարերը և ջրի խողովակներն անցկացված են: Տեղադրվել են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ: Ըստ հատակագծի բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 1 ննջասենյակից, 1 սանհանգույցից և բաց պատշգամբից` քաղաքի գեղեցիկ տեսարաններով: Շենքն ապահովված է 2 բարձրորակ վերելակներով: Առկա է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի` հավելավճարով: Թաղամասը բարեկարգ է, մշտապես խնամվում է: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութները, կենտրոն ոտքով 10 րոպեում կարելի է հասնել: