Բնակարան, 2 սենյականոց, Մեծ Կենտրոն, Երևան

04 Նոյեմբեր 2021
 
Արշակունյաց պող. 9/2 2 սենյակ 63 մ2 հարկ 3/22 , նորակառույց Կոդ` 110765   |   http://est.am/110765 click to copy the link
Վաճառք - պայման.

Արշակունյաց փողոցում, «ԱՅԳԻՆԵՐ» բնակելի թաղամասում վաճառվում է 63 քմ մակերեսով 2 սենյականոց բնակարան, որը գտնվում է 22 հարկանի նորակառույց շենքի 3րդ հարկում: Երևանի կենտրոնից գտնվում է 5 րոպե հեռավորության վրա, մոտ է Զորավար Անդրանիկ մետրոյի կայարանին, կրկեսին, քաղաքապետարանին և SAS Food Court –ին: Բնակարանը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 1 ննջասենյակից, 2 սանհանգույցներից և տերասայից: Տարածքը կառուցվում է 1,29 հա հողատարածքի վրա, որի 40%-ը նախատեսված է գեղեցիկ կանաչ գոտի բնապատկերային լուծումներով: Համալիրը բաղկացած է 3 շենքերից, որոնք լինելու են 22-հարկանի: Բնակարաններն ունեն տարբեր հատակագծային լուծումներ, ապահովված են բաց պատշգամբներով և տեսարանային ալյումինե պատուհաններով: «ԱՅԳԻՆԵՐ» բնակելի թաղամասում կլինեն խանութներ, սուպերմարկետ, մանկապարտեզ, սպորտային համալիր: Շենքերը կառուցվում են ժամանակակից տեխնոլոգիաներով` 10 բալ սեյսմակայունությամբ, երեսպատվելու են սպիտակ տրավերտինով: Բնակարանների մակերեսները տատանվում են 63քմ-ից 139քմ: Առաստաղների բարձրությունը 3մ է: Ջեռուցման համակարգը անհատական է լինելու: Շենքում նախատեսված է երկու մուտք, յուրաքանչյուր մուտքում տեղադրվելու է 3 եվրոպական արտադրության վերելակ, մեկը՝ բեռնատար: Առաջին երկու հարկերը լինելու են հասարակական և գրասենյակային նշանակության: Նախատեսված է երկհարկանի ստորգետնյա ավտոկայանատեղի: Շինարարական աշխատանքները մեկնարկել են և շահագործման կհանձնվի 2024թ.-ի հունիսին։ Բնակարանները շահագործման են հանձնվելու 0-ական վիճակում` պատուհանները տեղադրված, պատերի բաժանումներն արված, գաջված և հարթեցված: Գները` 1000 - 1200 ԱՄՆ դոլար քմ-ի համար: Գործում է եկամտահարկի վերադարձի օրենքը: Կառուցապատող ընկերություն՝ «Էմ Էլ Մայնինգ» ՍՊԸ:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: վերան. ընթացքում
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: -
  • Տաքացման համակարգ: -
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 1
  • Սանհանգույցներ: 2
  • Պատշգամբներ: -
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ