Վաճառվում է 2 սենյականոց լուսավոր ու հարմարավետ բնակարան՝ 61.6 քմ մակերեսով, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, Օհանովի փողոցում, 5 հարկան պանելային-մոնոլիտ շենքի 5-րդ հարկում: Բնակարանը նորմալ վիճակում է, տեղադրված են եվրո պատուհաններ, ունի անհատական ջեռուցման և հովացման համակարգեր: Կահավորված է և համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Հատակի մի մասը մանրահատակ է, լոգասենյակն ու սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Մոտակայքում կան տարատեսակ խանութներ և տրանսպորտի կանգառներ: