Դավթաշենում, Սասնա Ծռեր փողոցի լավագույն էլիտար շենքում վաճառվում է 2 սենյականոց բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 51 քմ: Բնակարանը գտնվում է 18 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Շենքը հայտնի «Ռենշին» ընկերության նախագծերից է: Բնակարանը 0-ական վիճակում է, ներքին բաժանումներն արված են, գաջած և հարթեցված, տեղադրվել են եվրո պատուհաններ և մուտքի երկաթյա դուռ: Ըստ հատակագծի բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 1 ննջարանից և 1 սանհանգույցից: Բնակարանից բացվում են հիասքանչ տեսարաններ: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, ապահովված է անվտանգության համակարգով, ունի նաև մանկապարտեզ: Բակը շատ բարեկարգ և խնամված, ունի խաղահրապարակ: Շենքն ունի հիանալի դիրք, բոլոր կողմերից բացվում են պանորամային տեսարաններ: