Արաբկիրում` թաղապետարանի հարևանությամբ, վաճառվում է 2 սենյականոց բնակարան: Այն գտնվում է նորակառույց 14 հարկանի մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Մուտքում անցկացված են բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաները: Կա ստորգետնյա կայանատեղի: Բնակարանում ներքին հարդարման աշխատանքներ դեռ չեն տարվել: Տեղադրված են եվրոպատուհաններ, մուտքի դուռը երկաթյա է: Տան շրջակայքում կա այգի: Հակառակ ուղղության վրա է գտնվում Կոմիտասի շուկան և Սթար սուպերմարկետը: Մի փոքր հեռու գտնվում է դպրոցն ու մանկապարտեզը: