Նոր կապիտալ վերանորոգված բնակարանը գտնվում է Բաղրամյան պողոտայից մի քանի րոպե հեռավորության վրա՝ «փոս»–ի դպրոցի մոտ տեղակայված ինը հարկանի շենքում։ Դրսի դուռը մետաղյա է, պատուհանները եվրոպական արտադրության են, էլեկտրական լարերն ու ջրատար խողովակները նորացված են։ Ապահովված է ամեն տեսակի կենղացային հարմարությամբ։ Անցկացված է ինտերնետ կապ, կաբելային հեռուստատեսություն։ Մի քանի սենյակների պատուհաններ վանդակաճաղերով են։ Վաճառվում է խոհանոցի, ճաշասենյակի և ննջասենյակի կահույքով, իսկ հավելյալ $10,000–ին համարժեք դրամի դիմաց կվաճառվի նաև երկաթե ավտոտնակով։ Շրջակայքում կան տարատեսակ խանութներ, մանկապարտեզ, այլ կենտրոններ։