Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Վաղարշյան և Համբարձումյան փողոցների խաչմերուկի մոտ, կապիտալ վերանորոգված և գրեթե չբնակեցված: Մակերեսը 52 քմ է, գտնվում է 10 հարկանի շենքի 9-րդ հարկում: Տեղադրված է գազի կաթսա, հատակը տաքացվող է: Սենյակները կահավորված են, համալրված են տեխնիկայով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ, որը հարկ եղած դեպքում փակվում է և ծառայում որպես փակ պատշգամբ: Հարևանությամբ են բոլոր անհրաժեշտ խանութներն ու ժամանցի վայրերը: