Առանց միջնորդի: Վրացական փողոցում՝ Կոմիտասի պողոտայի մոտ վաճառվում է 2 սենյականոց բնակարան` 79 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգվել է և դեռևս չի բնակեցվել: Առաստաղի բարձրությունը 3 մ է, տեղադրված են եվրո պատուհաններ, մուտքի երկաթե դուռ, ջեռուցվում է կենտրոնացված համակարգով: Հատակը երեսպատված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն երկկողմանի դիրքով է, ունի բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում են վերելակներ, բակը բարեկարգ է, առկա է բացօթյա կայանատեղի: Հարևանությամբ են խանութներն ու տրանսպորտի կանգառները: