Վաճառվում է 2 սենյականոց մոդեռն լուծումներով գեղեցիկ և լուսավոր բնակարան՝ 38 քմ մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում` 1-ին գծում, 4 հարկանի ստալինյան նախագծով քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է և չբնակեցված, ունի բարձր առաստաղներ, ապահովված է բոլոր հարմարություններով: Հատակը պատված է բարձրորակ պրեսգրանիտով և որակյալ լամինատով։ Բնակարանի ջեռուցումն իրականացվում է անհատական համակարգով, իսկ հովացման համար տեղադրված է օդորակիչ: Հյուրասենյակն ու խոհանոցը համակցված են՝ ստուդիո ոճի մեջ, համալրված անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Ընդհանուր բնակարանը կահավորված է ժամանակակից և հարմարավետ կահույքով: Սանհանգույցը երեսպատված է եվրոպական արտադրության կերամիկական սալիկներով՝ հագեցած է սանտեխնիկայով: Հարևանությամբ են գտնվում բոլոր անհրաժեշտ ենթակառույցները, կանգառներ, բազմազան խանութներ և ժամանցի վայրեր։ Վաճառքն իրականացվում է գույքի և տեխնիկայի հետ միասին: