Երկու սենյականոց բնակարանը գտնվում է Վաղարշյան–Կոմիտաս խաչմերուկի մոտ՝ «Վենետո» խանութի շենքում։ Բնակարանը, այդ թվում՝ տանիքը, վերանորոգված են։ Ապահովված է 24–ժամյա ջրամատակարարմամբ, գազամատակարարմամբ։ Էլեկտրական լարերն ու ջրի խողովակները փոխված են։ Անցկացված է կաբելային հեռուստատեսություն։ Բակում կա ազատ տարածություն ավտոմեքենա կայանելու համար։ Մոտակայքում կա «Սթար» սուպերմարկետ, բանկեր, մթերային և այլ տիպի խանութներ, ժամանցի վայրեր։