Ծարավ Աղբյուր փողոցում, 13 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում վաճառվում է կապիտալ վերանորոգված 2 սենյականոց արևկող բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով: Խոհանոցը միացված է հյուրասենյակին: Ննջասենյակը ունի ելք՝ դեպի բաց պատշգամբ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցի պատերը և սանհանգույցը պատված են սալիկներով: Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, օդորակիչ և երկաթե մուտքի դուռ: Հատակը ծածկված է լամինատով: Նշված գինը ներառում է իր մեջ խոհանոցի կահույքը և ներկառուցված պահարանները: