Լենինգրադյան փողոցում վաճառվում է 2 սենյականոց կապիտալ վերանորոգված և չբնակեցված` բնակարան 58 քմ մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, առկա է օդորակիչ: Հյուրասենյակն ու խոհանոցը համակցված են, խոհանոցը նորաոճ կահավորված է: Հատակը երեսպատված է մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցը երեսպատված են բարձրորակ սալիկներով՝ համալրված են սանտեխնիկայով, ունի լոգախցիկ: Բնակարանից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք և Համալիր: Շենքում գործում է վերելակ, բակում կա ազատ տարածք մեքենաները կայանելու համար: Մոտակայքում կան խանութներ և տրանսպորտի կանգառներ: