Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 50 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վարդանանց փողոցում՝ 10 հարկանի պանելային շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը եվրո նորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում Վերնիսաժը, բոլոր հանգստի և ժամանցի վայրերը, ոտքով կարճ ժամանակահատվածում կարելի է հասնել Հանրապետության հրապարակ և Օպերա: