Հյուսիսային պողոտայում՝ Աբովյան փողոցի խաչմերուկում, վաճառվում է 2 սենյականոց բնակարան: Այն գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Տեղադրված է ջեռուցման և հովացման անհատական համակարգ: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և ժամանակակից կահույքով, հագեցած է տեխնիկայով և սանտեխնիկայով: Առաստաղի բարձրությունը 3.2 մետր է։ Ունի 1 բաց պատշգամբ, որտեղից բացվում է տեսարան դեպի պողոտա: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ բրենդային խանութներ, ժամանցի և մշակութային կենտրոններ, սուպերմարկետներ: