Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 68 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դ. Դեմիրճյան փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ եվրո նորոգված է, ունի գեղեցիկ դիզայն և լուսավորություն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բաց պատշգամբից բացվում է քաղաքի հիանալի տեսարան։