Վաճառվում է 2 սենյականոց բնակարան՝ 62.5 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ փողոցում՝ 15 հարկանի նորակառույց բազմաֆունկցիոնալ շենքի 9-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է եվրոպական լամինատով: Ջեռուցման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են բարձրորակ սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը տեղակայված է շենքի ճակատային մասում, որը վիրաժներով է։ Շենքի դիմաց լինելու է այգի և մի քայլ այն կողմ գտնվում է Հանրապետության հրապարակը։