Վաճառվում է կամ Վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ.Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում, 11 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ։ Վաճառվում է կահույքի հետ միասին։