Վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց ստուդիո ոճի բնակարան՝ 57.7 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայում՝ 17 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ունի ջեռուցման և հովացման կենտրոնացված համակարգ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան։ Շենքն ապահովված է անվտանգության համակարգով։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։