Միայն երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց շատ ընդարձակ նմանը չունեցող, նրբաճաշակ, բարձրորակ արտասահմանյան նյութերով վերանորոգված բնակարան՝ 200 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում։ Խոհանոցի ողջ կահույքը և հատակը քարից է։ Սանտեխնիկան արտասահմանյան հայտնի բրենդների արտադրանք է։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Բնակարանը համալրված է ինքնատիպ պարագաներով և ժամանակակից կահույքով։ Բնակարանի հետ տրվում է նաև ստորգետնյա կայանատեղ՝ 2 մեքենայի համար նախատեսված։