Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց մոդեռն ոճի բնակարան՝ 39 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ և Տերյան փողոցների խաչմերուկում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված և դեռևս չբնակեցված է։ Բոլոր սենյակները կահավորված են նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցը սալիկապատված է և համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Մոտակայքում են գտնվում Հանրապետության հրապարակն ու Հյուսիսային պողոտան: