Վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 50 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ե.Քոչար փողոցում՝ 9 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով, ներսի դռները փայտից են: Ջեռուցվում է օդորակչի միջոցով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատ են, հագեցած է սանտեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ և այլ ուսումնական հաստատություններ։