Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց` 78 քմ մակերեսով բնակարան Սայաթ-Նովա պողոտայում՝12 հարկանի շենքի 12-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նոր վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Բաց պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։ Սենյակները նորաոճ կահավորված են նոր կահույքով, ապահովված են անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով, առկա է ինտերնետ և դոմոֆոն։ Շենքում գործում է 2 նոր վերելակ։ Բակը խնամված է, կա խաղահրապարակ։ Մոտակայքում են գտնվում թատրոնները, սուպերմարկետները, սրճարանները, զբոսայգիները և բանկերը։ Մեծ սենյակը 25 քմ հարմար է տեղում աշխատելու համար: