Օրավարձով է տրվում կամ վաճառվում է 2 սենյականոց դուպլեքս բնակարան՝ 40 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կորյուն փողոցում՝ Բժշկական համալսարանի հարևանությամբ, 4 հարկանի ստալինյան նախագծի շենքի 2-րդ հարկում: Բնակարանը եվրովերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է օդորակչի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատ են : Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։