Վաճառվում է 2 սենյականոց բնակարան Փոքր Կենտրոն, Թումանյան փողոցում, ՙՍԱՍ՚ սուպերմարկետի մերձակայքում: Շենքի տիպ՝ քար (Ստալինյան նախագիծ): Հարկայնություն՝ 3/2 հարկ: Մակերես` 60 քմ. է: Առաստաղի բարձրություն` 3.20 գ/մ: Ծածկեր՝ երկաթ-բետոն: Շքամուտքը բարեկարգ է և նորոգված: Առկա են էլ. սնուցման, ջրամատակարարաման և կոյուղու համակարգեր, շենքը գազաֆիկացված է: Մուտքի դուռը մետաղական է, բարձրորակ,պատուհանների շրջանակները` մետաղապլաստից: Բնակելի սենյակների ներքին հարդարանքն իրականացված է ժամանակակից նորմերին համապատասխան, բարձրորակ շինանյութերի և նորաոճ լուծումների կիրառմամբ: Սանհանգույցի և լոգարանի ներքին հարդարանքը նույնպես իրականացված է որակյալ շինանյութով, տեղադրված է բարձրորակ սանտեխնիկա: Բնակարանը գազաֆիկացված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ և օդորակիչ: Բնակարանի ներքին հարդարանքը գտնվում է գերազանց վիճակում: Տարածքում առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածները` հասարակական սպասարկման օբյեկտներ, կրթական հաստատություններ, տրանպսրտային հանգույցներ և անհրաժեշտ ինժեներական ցանցեր: