Տերյան և Պուշկին փողոցների խաչմերուկում, Հյուսիսային պողոտայի հատվածում վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Այն գտնվում է չորս հարկանի բնակելի շենքի 3-րդ հարկում։ Վերջերս է ենթարկվել եվրոպական ստանդարտներին համապատասխան վերանորոգման: Տեղադրված է երկաթյա դուռ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է անհատական ջեռուցման համակարգով, տեղադրված է նաև օդորակիչ: Սանհանգույցը պատված է իսպանական սալիկներով: Անցկացված է ինտերնետ կապ: Թաղամասում գործում է 24 ժամյա ջրամատակարարում, բնական գազ: Հարևանությամբ կան նաև այլ խանութներ, սրճարաններ, դպրոց և մանկապարտեզ: