Թումանյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում՝ "Sali" խանութ սրահի մոտ տեղակայված 12 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում, վարձով է տրվում երկու սենյականոց բնակարան։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունիկացիաներով։ Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, ինչպես նաև օդորակիչ։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից և հարմարավետ կահույքով և հագեցած են տեխնիկայով։ Այն ապահովված է անվտանգության և պահակային ծառայություններով և հավելյալ կոմունալ հարմարություններով։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, սուպերմարկետ, ժամանցի վայրեր, իսկ մի քանի քայլ այն կողմ՝ Օպերայի և Բալետի թատրոնը, կարապի լիճը և այլ մշակութային կենտրոններ։