Սայաթ-Նովա պողոտայում վաճառվում է 58.1 քմ մակերեսով ստուդիո բնակարան, որը գտնվում է 17 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով, առկա է նաև օդորակիչ: Հյուրասենյակն ու խոհանոցը համակցված են՝ հագեցած են անհրաժեշտ գույքով: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Շենքում գործում է 2 վերելակ, ունի անվտանգության համակարգ: Ընդհանուր բնակարանը լսուավոր է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Մոտակայքում կան խանութներ, զբոսայգիներ, սրճարաններ: